ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Բանկերը շարունակում են մնալ կայուն և լիկվիդային»

«Բանկերը շարունակում են մնալ կայուն և լիկվիդային»
16.10.2015 | 00:15

Բանկային համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ, սեպտեմբերի 24-25-ին Մինսկում կայացած 9-րդ ազգային բանկային ֆորումում, որը կազմակերպել էր Ռուսաստանյան բանկերի ասոցիացիան, և որին Հայաստանից մասնակցում էին Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը և Կոնվերսբանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը, ՀԲՄ-ի նախագահի ելույթից հետո ԵԱՏՄ անդամ երկրների բանկիրները սկսել են ակտիվ քննարկել վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկը, ինչը նա արել էր օրեր առաջ Բելառուսի Գրոդնո քաղաքում։ Ի՞նչն էր այդքան հետաքրքրել բանկիրներին՝ ճշտեցինք ՀԲՄ-ի նախագահ ՍԱՄՎԵԼ ՃԶՄԱՉՅԱՆԻՑ։
-Վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկն իսկապես մեծ հետաքրքրություն առաջացրեց ԵԱՏՄ անդամ երկրների բանկային համակարգի ներկայացուցիչների մեջ։ Երբ իմ ելույթում ներկայացրի վարչապետի առաջարկը՝ ԵԱՏՄ անդամ երկրները դոլարիզացիայից զերծ պահելու նպատակով ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների առևտուրն իրականացնել ազգային արժույթով կամ ռուսական ռուբլով, այն դարձավ ֆորումի առանցքային հարցերից մեկը։ Պետք է ասել, որ ֆորումին ներկա բանկային հանրությանը մեծապես հետաքրքրեց այս հարցը, ավելին՝ առաջարկը դրական գնահատվեց, ինչը բնական է, քանի որ այն բխում է ԵԱՏՄ երկրների տնտեսական շահերից։ Եթե հետևում ենք աշխարհում ընթացող տնտեսաքաղաքական գործընթացներին, ակնհայտ է դառնում ԵԱՏՄ անդամ երկրների ավելի սերտ համագործակցության անհրաժեշտությունը։ Համոզված եմ, որ այս միությունը գնալով կընդլայնվի` ընդգրկելով նորանոր պետություններ։ Ի դեպ, ուրախությամբ պետք է արձանագրել, որ Հայաստանի բանկային համակարգի բարձր վարկանիշը ևս մեկ անգամ ընդգծվեց ֆորումին ներկա բանկերի ղեկավարների կողմից։ Սա ևս ուրախալի և պարտավորեցնող փաստ է, ինչը վկայում է Հայաստանի ԿԲ-ի վարած ճիշտ քաղաքականության մասին։
-Թեև արտերկրների բանկային համակարգերը Հայաստանի բանկային համակարգի վարկանիշը բարձր են գնահատում, այնուհանդերձ այս տարի առևտրային բանկերում զգալիորեն նվազել է շահութաբերությունը։ Ըստ Ձեզ, ո՞րն է խնդիրը։
-Իսկ Դուք կարծում եք` բանկերը նման խնդիր չպե՞տք է ունենային։
-Եթե նկատենք, որ մեր տնտեսությունը զգալի աշխուժացում չի ապրում, ապա բանկերի շահութաբերության նվազումը տրամաբանական եմ համարում։ Սակայն կուզենայինք իմանալ Ձեր տեսակետը։
-Ինչ խոսք, տնտեսական վիճակն ուղղակիորեն ազդում է բանկային համակարգի վրա։ Այս դեպքում «հա՞վն է ձվից, թե՞ ձուն հավից» արտահայտությունը տեղին է։ Այո, Դուք ճիշտ եք. տնտեսության ակտիվությունն ազդեցություն կարող է թողնել, բայց չպետք է մոռանանք մի կարևորագույն փաստի մասին ևս, ինչն անդրադառնում է բանկերի շահութաբերության վրա։ Բացարձակ արժեքով չաշխատող վարկերի ծավալը պայմանավորված է երկու գործոնով՝ տնտեսության դժվարություններ և վարկավորման ծավալների մեծացում։ Բանկերի շահութաբերության ցուցանիշի անկումը ևս տնտեսական վիճակի հետևանք է: Սակայն բանկերը նույնիսկ այդ պայմաններում շարունակում են մնալ կայուն և լիկվիդային, ինչը նշանակում է, որ պատրաստ են ակտիվ վարկավորման:


Զրույցը`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1273

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ